չորեքշաբթի, մայիս 29
29 / 5 / 2024
2024 թվականին նախատեսվում է միջին նորոգման աշխատանքներ կատարել 107.7կմ երկարության ճանապարհահատվածներում

2024 թվականին նախատեսվում է միջին նորոգման աշխատանքներ կատարել 107.7կմ երկարության ճանապարհահատվածներում

2024 թվականին նախատեսվում է միջին նորոգման աշխատանքներ կատարել 107.7կմ երկարության ճանապարհահատվածներում։

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի միջին նորոգման ծրագրերի կառավարման բաժնի ինժեներներն արդեն իսկ պատրաստել են մոտ 50կմ երկարությամբ 5 ճանապարհահատվածների միջին նորոգման նախագծերը‚ և առաջիկայում կհայտարարվեն այդ տեղամասերի շինաշխատանքների ձեռքբերման մրցույթներ։

Միջին նորոգման աշխատանքների շրջանակներում կիրականացվի գոյություն ունեցող ծածկի ֆրեզավորում‚ կկատարվի փոսային նորոգում‚ կտեղադրվեն հարթեցնող և ասֆալտբետոնե ծածկի վերին շերտեր։

  • Կիսվել: