կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթն այսօր Չարենցավանից ուղևորվում է դեպի Աբովյան

Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթն այսօր Չարենցավանից ուղևորվում է դեպի Աբովյան

Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ քաղաքացիների երթն այսօր՝ ժամը 13:00-ին, Չարենցավանից կուղևորվի դեպի Աբովյան։

«Մեր երթն անմահության ճանապարհն է։  Եռագույնը պետք է հաղթի սև ու սպիտակին, հոգևոր Հայաստանը հաղթելու է «նոր» Հայաստանին, տաճարը հաղթելու է փողոցին, ոգին արդեն հաղթել է դուխին»,-ասել է Սրբազան հայրը։

Նրան ի աջակցություն երթեր են մեկնարկել Հայաստանի տարբեր քաղաքներից։ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանինը՝ Գյումրիից, Արցախի թեմի առաջնորդ Վրթանես Սրբազանինը՝ Երեւանից։ Նրանք բոլորը շարժվում են դեպի Աբովյան՝ իրենց աջակցությունը հայտնելու «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը։

Հիշեցնենք, որ մայիսի 9-ին երթի մասնակիցները կլինեն Երևանում։
 

Նշենք, որ այսօր առավոտյան շիրակցիները Հայ եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Արքեպիոսկոպոս Աջապահյանի գլխավորությամբ երթով գալիս են Երեւան:

  • Կիսվել: