ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Կիպրոսում այգի է տնկվել արցախյան պատերազմում զոհվածների հիշատակին

Կիպրոսում այգի է տնկվել արցախյան պատերազմում զոհվածների հիշատակին

Արցախի դեմ Թուրքիայի հովանավորությամբ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի հետևանքով զոհված հայերի հիշատակին Կիպրոսում փոքր այգի է տնկվել: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Reuters-ը:

Նախաձեռնության հեղինակները կիպրական «Սոլիդարություն շարժում» կուսակցության անդամներն են՝   կուսակցության ղեկավար Էլենի Թեոխարիուսի գլխավորությամբ, ինչպես նաև Ստրովոլոսի քաղաքապետ Անդրեաս Պապաչարալամբուսը: Այգում ծառերի տնկմանը մասնակցել են նաև Կիպրոսի հայկական համայնքի անդամները:

Արարողության մասին Եվրախորհրդարանի նախկին պատգամավոր  Թեոխարիուսը հայերեն գրառում է կատարել թվիթերյան իր միկրոբլոգում:

 

 

 

 

  • Կիսվել: