երկուշաբթի, հունիս 9
9 / 6 / 2025
Հայաստանի բասկետբոլի հավաքականը երկրորդ խաղում ևս հաղթեց Կոստա Ռիկային

Հայաստանի բասկետբոլի հավաքականը երկրորդ խաղում ևս հաղթեց Կոստա Ռիկային

Հայաստանի հավաքականը երկրորդ խաղում ևս հաղթեց Կոստա Ռիկային: Այս մասին հայտնում են Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայից:

«ԱՄՆ-ում ուսումնամարզական հավաք անցկացնող Հայաստանի ազգային հավաքականն երկրորդ ընկերական խաղում ուժերը չափեց Կոստա Ռիկայի հետ:

Թիմերի միջև հանդիպումն ավարտվեց 103:90 հաշվով՝ հօգուտ Հայաստանի հավաքականի։

Անդրե Սպայթ Մկրտչյանը ճանաչվեց հանդիպման լավագույն բասկետբոլիստ։ Նա այս խաղում վաստակել է 19 միավոր, 8 անգամ կատարել է արդյունավետ փոխանցում, 3 անգամ տիրել է օղակից անդրադարձող գնդակին:

Նաև աչքի ընկավ Քոնոր Էսեջյանը, որը հավաքեց 17 միավոր 6 անգամ կատարել է արդյունավետ փոխանցում և 3 խլում:

Նշենք, որ այս երկու հավաքականների միջև առաջին հանդիպումն ավարտվել էր Հայաստանի հավաքականի հաղթանակով՝ 86:62 հաշվով»,- նշված է հաղորդագրության մեջ:

  • Կիսվել: