երկուշաբթի, հունիս 9
9 / 6 / 2025
Բրիտանական խորհուրդը կարող է դադարեցնել իր գործունեությունը 60 երկրներում՝ բյուջեի կրճատման պատճառով

Բրիտանական խորհուրդը կարող է դադարեցնել իր գործունեությունը 60 երկրներում՝ բյուջեի կրճատման պատճառով

Բրիտանական խորհուրդը կարող է դադարեցնել գործունեությունը 60 երկրներում՝ բյուջեի կրճատման պատճառով: Այս մասին հաղորդում է The Guardian թերթը՝ հղում անելով աղբյուրներին:

Նրանց խոսքով, ծախսերը կրճատելու վերաբերյալ կառավարության առաջարկին համապատասխան, խորհուրդը կարող է ստիպված լինել փակել աշխարհի մի շարք շրջաններում գտնվող գրասենյակները, ինչը զգալիորեն կխաթարի կազմակերպության մեղմ ուժը:

Բրիտանական խորհրդի ղեկավար Սքոթ Մաքդոնալդի խոսքով՝ խորհրդի վրա ֆինանսական ճնշումը կարող է հանգեցնել դրա «անհետացմանը մեկ տասնամյակի ընթացքում»: Այս կերպ խնայված միջոցները կօգտագործվեն ռազմական ծախսերի համար, հաղորդում է թերթը:

Նշենք, որ «Բրիտանական խորհուրդ» գործում է նաեւ Հայաստանում։

  • Կիսվել: