կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Կիևյան կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու դի՝ թռչունների կողմից վնասված վիճակում

Կիևյան կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու դի՝ թռչունների կողմից վնասված վիճակում

Այսօր՝ փետրվարի 4-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ըստ shamshyan.com-ի՝ ժամը 15։25-ի սահմաններում ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել, որ Կիևյան կամրջի տակ՝ անանցանելի վայրում, դի կա։

Ոստիկաններն ու պարեկները նշված վայրում բերանքսիվայր հայտնաբերել են մոտ 40-45 տարեկան տղամարդու դի։ Մարմնի որոշ հատվածներ թռչունները վնասել են։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզումեն մահացածի ինքնությունը։

Օպերատիվորեն ժամանել են նաև Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։ Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։  

  • Կիսվել: