հինգշաբթի, սեպտեմբեր 21
21 / 9 / 2023
Խուճապ, հրմշտոց կառավարության շենքի մոտ. ոստիկանությունը լուսաձայնային նռնակներ է կիրառել, կան վիրավորներ

Խուճապ, հրմշտոց կառավարության շենքի մոտ. ոստիկանությունը լուսաձայնային նռնակներ է կիրառել, կան վիրավորներ

ՀՀ կառավարության շենքի մոտ ոստիկանությունը լուսաձայնային նռնակներ կիրառեց բողոքի ակցիայի մասնակցիների նկատմամբ, ինչից հետո հրապարակը պատվեց ծխով։ Քաղաքացիների շրջանում խուճապ ու հրմշտոց սկսվեց, կան վիրավորներ:

Այնուհանդերձ քաղաքացիները շարունակում են մնալ կառավարության շենքի մոտ։

Հիշեցնենք` Ադրբեջանն այսօր լայնամասշտաբ հարձակում է սկսել Արցախի դեմ։ Ադրբեջանական հարձակման հետևանքով կա 25 զոհ, բազմաթիվ վիրավորներ։ Հազարավոր քաղաքացիներ հավաքվել են ՀՀ կառավարության շենքի մոտ և պատասխան են պահանջում ՀՀ իշխանություններից։

 

  • Կիսվել: