կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Խուսափե՛ք խաբեության զոհ դառնալ․ ՆԳՆ ոստիկանությունը զգուշացնում է

Խուսափե՛ք խաբեության զոհ դառնալ․ ՆԳՆ ոստիկանությունը զգուշացնում է

Facebook սոցիալական ցանցի տարբեր խմբերում կեղծ տեղեկություն է տարածվում՝ իբր մարտի 1-ից Հայաստանում ուժի մեջ է մտել նոր օրենք, համաձայն որի՝ երեխա ունեցող յուրաքանչյուր ընտանիքի հատկացվում է միանվագ 25 000 դրամ աջակցություն։ ՀՀ ՆԳՆ ոստիկանությունը զգուշացնում է՝ խուսափե՛ք խաբեության զոհ դառնալ․

«Զգուշացնում ենք, որ դա ապատեղեկատվություն է: Լրացնելով ձեր անձնական տվյալները՝ կդառնաք խաբեության զոհ և կունենաք ֆինանսական կորուստներ։

Կոչ ենք անում նմանատիպ տեղեկություններ հայտնաբերելու դեպքում զանգահարել ՆԳՆ ինտերնետային խարդախությունների համար նախատեսված Թեժ գիծ՝ 011525252»,- ասվում է հաղորդագրության մեջ։ 

  • Կիսվել: