8th Sharjah Masters-ում գրոսմայստեր Շանթ Սարգսյանը զբաղեցրել է մրցանակային 5-րդ հորիզոնականը
Շարժայում ավարտվել է 8th Sharjah Masters 2025 շախմատի միջազգային մրցաշարը: Այդ մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան:
Մրցաշարի Ա խմբում (2500+ վարկանիշ ունեցող շախմատիստներ) մասնակցել է 31 երկրի 82 շախմատիստ:
Հայ գրոսմայստեր Շանթ Սարգսյանը 9 հնարավորից վաստակել է 6 միավոր և զբաղեցրել մրցանակային 5-րդ հորիզոնականը:
Լավագույն եռյակը ունեցել է հետևյալ տեսքը.
1-ին տեղ՝ Անիշ Գիրի (Նիդերլանդներ),
2-րդ տեղ՝ Ալեքսանդր Ինջիչ (Սերբիա),
3-րդ տեղ՝ Նոդիրբեկ Աբդուսատորով (Ուզբեկստան):