հինգշաբթի, մայիս 22
22 / 5 / 2025
Խոշոր հրդեհի հետևանքով մի քանի տոննա կիվիով բարձված «Scania» բեռնատարը վերածվել է մոխրակույտի

Խոշոր հրդեհի հետևանքով մի քանի տոննա կիվիով բարձված «Scania» բեռնատարը վերածվել է մոխրակույտի

Հունվարի 20-ին, ժամը 02։45-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապան-Տաթև ավտոճանապարհի 13-րդ կմ-ին բեռնատար է այրվում:

«Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության Սյունիքի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ։

Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Սյունիքի մարզի գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի պարեկները։

Հրշեջ փրկարարները նախ մեկուսացրել, ապա մարել են «Scania» մակնիշի բեռնատարում առաջացած հրդեհը, սակայն այն վերածվել է մոխրակույտի։

Մոխրի վերածված բեռնատարը բարձված է եղել մի քանի տոննա կիվիով։

Դեպքի փաստով ՊԾ Սյունիքի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզում են վարորդի ինքնությունը»,-հայտնում է shamshyan.com-ը։

  • Կիսվել: