կիրակի, մայիս 18
18 / 5 / 2025
Խոշոր հրդեհ Արմավիրի մարզում․ ծուխն ու կրակը տեսանելի է մի քանի կիլոմետրից. հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 2» կանչ

Խոշոր հրդեհ Արմավիրի մարզում․ ծուխն ու կրակը տեսանելի է մի քանի կիլոմետրից. հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 2» կանչ

Արդեն 1 ժամից ավելի է, Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Արմավիրի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից 3 մարտական հաշվարկ Արմավիրի մարզի Վանանդ գյուղում գործող «Նոյան» պահածոների գործարանի աշխատակիցների, ինչպես նաև ոստիկանության Բաղրամյանի բաժնի ծառայողների հետ պայքարում են գործարանում առաջացած խոշոր հրդեհի դեմ:

Դեռևս անհայտ հանգամանքներում գործարանի մի հատվածում հրդեհ է բռնկվել և ծուխն ու կրակն անգամ տեսանելի է մի քանի կիլոմետրից: Հրշեջները գործարանի աշխատակիցների հետ, վտանգելով իրենց կյանքը, կարողացել են կանխել կրակի տարածումը ու հիմա պայքարում են կրակը մարելու համար: Հրդեհի պատճառը պարզ կլինի մի շարք փորձաքննություններ կատարելուց հետո:

  • Կիսվել: