ուրբաթ, հունիս 13
13 / 6 / 2025
Խոշոր ավտովթար՝ Կոտայքի մարզում. Թեղենիք գյուղի գյուղապետարանի աղբատար ГАЗ 53–ը կողաշրջվել է. կան վիրավորներ

Խոշոր ավտովթար՝ Կոտայքի մարզում. Թեղենիք գյուղի գյուղապետարանի աղբատար ГАЗ 53–ը կողաշրջվել է. կան վիրավորներ

Այսօր՝ սեպտեմբերի 6-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 15:00–ի սահմաններում  Թեղենիք գյուղում ГАЗ 53 մակնիշի բեռնատարը դեռևս անհայտ հանգամանքներում կողարջվել է:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2  հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ռստիկանության  2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ավագ տեսուչներ Արտավազդ Բարխուդարյանն ու Տիգրան Բունիաթյանը:

Վթարի մասին ՃՈ 177 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Դավիթ Գրիգորյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա հերթապահ քննիչի գլխավորությամբ, ում կողմից նախաձեռնվել է վարույթ: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի և վիրավորների ինքնությունը:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ բեռնատարը հաշվառված է Թեղենիքի գյուղապետարանի հաշվեկշռում և այն շահագործվում էր որպես աղբատար ավտոմեքենա: 

  • Կիսվել: