Իսրայելը պլանավորել է 14-օրյա գործողություն Իրանի դեմ. Wall Street Journal
Առնվազն 20 իրանցի բարձրաստիճան հրամանատար, այդ թվում՝ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ղեկավար, օդատիեզերական ուժերի հրամանատար Ամիր Ալի Հաջիզադեն, սպանվել է ուրբաթ Իսրայելի կողմից Իրանին հասցված հարվածների հետևանքով՝ Reuters-ին հայտնել են երկու տարածաշրջանային աղբյուրներ:
Իսրայելի գործողությունն Իրանի միջուկային ծրագրի, նրա ռազմական ղեկավարության և հրթիռային զինանոցի դեմ դեռ հեռու է ավարտից, քանի որ Իսրայելը պլանավորել է 14-օրյա գործողություն, Wall Street Journal-ին ասել իսրայելցի բարձրաստիճան պաշտոնյան:
Գործողության հավանական տևողությունը համապատասխանում է վերլուծաբանների սպասումներին, որ հարվածների մեկ ալիքը բավարար չի լինի և՛ Իրանի միջուկային ծրագրին վնաս հասցնելու համար, և՛ Իսրայելի համապարփակ մոտեցմանը՝ միաժամանակ հարվածել Իրանի օբյեկտներին, ղեկավարությանն ու զինանոցին, սահմանափակելու պատասխան հարվածի հնարավորությունը։