շաբաթ, հունիս 14
14 / 6 / 2025
Բա եթե պարոն Քոչարյանը պիտի բանակից ազատեր իր ավագ որդուն, բա փոքրին ինչի՞ չխնայեց. Քոչարյան

Բա եթե պարոն Քոչարյանը պիտի բանակից ազատեր իր ավագ որդուն, բա փոքրին ինչի՞ չխնայեց. Քոչարյան

Բա եթե պարոն Քոչարյանը պիտի բանակից ազատեր իր ավագ որդուն, բա փոքրին ինչի՞ չխնայեց։ Այս մասին այսօր ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ ազատել է որդուն բանակից՝ գիտնական դառնալու հիմքով։

Դիտարկմանը, որ փոքր որդին էլ պատերազմի ժամանակ «լավ թոթոլ» տեղերում էր, նա արձագանքեց. «Սուտ ես ասում, ով որ ասում է՝ գլուխը պատին տալը քիչ է։ Ուրեմն ղուրբան լինեն իմ փոքր տղային, որը, որի մասին Արցախի ղեկավարությունից սկսած զինվորականությունից սկսած, Վազգեն Քոչարյանի նկարները դրեցին, որպեսզի հասկանան՝  էս տղեն մինչև վերջին օրը նոյեմբերի 8–ը կրակել է։

Իսկ իմ գիտնական տղայի գիտական գործերին դու ծանոթ ես։ Հենց այս պահին էլ իմ մեծ տղան գյուղապահովագրության համակարգի հիմնադիրներից մեկն է»։

  • Կիսվել: