Նեթանյահուն նախատեսում է Իրանի հարցը քննարկել Թրամփի, Պուտինի և Սթարմերի հետ
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն նախատեսում է մի շարք հեռախոսազրույցներ ունենալ համաշխարհային առաջնորդների, այդ թվում՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ՝ Իրանի հետ լարվածության ֆոնին, հայտնել է վարչապետի գրասենյակը։
«Վարչապետ Բենիամին Նեթանյահուն մի շարք բանակցություններ է վարել համաշխարհային առաջնորդների հետ, այդ թվում՝ Գերմանիայի կանցլերի, Հնդկաստանի վարչապետի և Ֆրանսիայի նախագահի։ Նա նաև նախատեսում է քննարկել իրավիճակն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Մեծ Բրիտանիայի վարչապետի հետ», - ասվում է հայտարարության մեջ։
Հունիսի 13-ի գիշերը Իսրայելի Պաշտպանության բանակը հայտարարել է «Առյուծների ազգ» գործողության մեկնարկի մասին, որի նպատակն է վնաս հասցնել Իրանի միջուկային և հրթիռային ծրագրերին։ Դրանից հետո Իսլամական Հանրապետության մի շարք բնակավայրերում տեղակայված օբյեկտներ ենթարկվել են հարվածների։
The New York Times թերթի տվյալներով՝ իսրայելական ուժերը հարձակվել են Թեհրանի շրջակայքում գտնվող վեց ռազմաբազաների վրա։ Մինչդեռ Իրանի պետական IRNA գործակալությունը հայտնել է, որ Նաթանզ քաղաքում՝ ատոմային օբյեկտի տարածքում, տեղի է ունեցել պայթյուն։
Դեպքերի կապակցությամբ Իրանի Գերագույն առաջնորդ Ալի Խամենեին հանդես է եկել ուղերձով՝ դիմելով քաղաքացիներին։ Նա հայտարարել է, որ բանակին տվել է «գործելու ազատություն»՝ Իսրայելի հարվածներին պատասխանելու հարցում։