շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Խոշոր ավտովթար. հրամանատարի տեղակալը, զինծառայողը և էլցանցի հսկիչը հիվանդանոցում են

Խոշոր ավտովթար. հրամանատարի տեղակալը, զինծառայողը և էլցանցի հսկիչը հիվանդանոցում են

Այսօր՝ օգոստոսի 9-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։  Ժամը 16։45-ի սահմաններում Երևան-Իջևան ավտոճանապարհի 138 կմ հատվածում բախվել են Գանձաքար գյուղի բնակիչ՝ 49-ամյա Արմեն Նալբանդյանի վարած УАЗ մակնիշի և Վանաձորի բնակիչ՝ 39-ամյա Նաիրի Սարուխանյանի վարած Mercedes մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 մեքենաները դուրս են եկել երթևեկելի գոտուց, իսկ  УАЗ-ն էլ կողաշրջվել է։

Վթարի հետևանքով 2 վարորդներն ու Mercedes-ի ուղևոր՝ Վանաձորի բնակիչ, 42-ամյա Ռուստամ Աղամյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Իջևան» բժշկական կենտրոն։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ հիվանդանոց տեղափոխված Mercedes-ի վարորդ Ն. Սարուխանյանն աշխատում է ՀՀ ՊՆ N զորամասում՝ որպես հրամանատարի տեղակալ, իսկ Ռ. Աղամյանը՝ նույն զորամասում՝ որպես պայմանագրային ծառայող։ Իսկ վարորդն Ա. Նալբանդյանն աշխատում է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության «Աղստև» մասնաճյուղում՝ որպես հսկիչ։ 

  • Կիսվել: