ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Խորհրդարան են այցելել Երեւանի եւ Սյունիքի մարզի դպրոցների աշակերտները

Խորհրդարան են այցելել Երեւանի եւ Սյունիքի մարզի դպրոցների աշակերտները

Անցնող շաբաթ «Բաց դաս» ծրագրի շրջանակում խորհրդարան են այցելել Երեւանի եւ Սյունիքի մարզի դպրոցների աշակերտներ եւ ուսուցիչներ:

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը եւ պատգամավոր Արմեն Խաչատրյանը հանդիպել են Սյունիքի մարզի Խոտ գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտների ու ուսուցիչների հետ:

«Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը հյուրընկալել է Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի «Ուսմունք» դպրոցի սաներին եւ ուսուցիչներին:

Դպրոցականները հետաքրքրվել են Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ընթացող սահմանազատման աշխատանքներով, մշակութային ժառանգության պահպանության հարցերով, միջազգային հարաբերություններով։ Աշակերտները տվել են նաեւ պատգամավորական գործունեությանն առնչվող հարցեր, հետաքրքրվել, թե երիտասարդներն ինչպես կարող են նպաստել երկրի զարգացմանը, բարձրացրել Հայաստանի ապագայի մասին իրենց հուզող հարցերը։

Հյուրերը հետեւել են օրենսդիր մարմնի աշխատանքներին, եղել ԱԺ թանգարանում եւ գրադարանում»,-նշված է ԱԺ հաղորդագրության մեջ:   

  • Կիսվել: