երկուշաբթի, մայիս 26
26 / 5 / 2025
ԿԳՄՍ նախարարությանը կհատկացվի 200 մլն դրամ. Եվրոպայի և աշխարհի առաջնություններին պատշաճ պետք է մասնակցել

ԿԳՄՍ նախարարությանը կհատկացվի 200 մլն դրամ. Եվրոպայի և աշխարհի առաջնություններին պատշաճ պետք է մասնակցել

Գործադիրի որոշմամբ՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը կհատկացվի 200 մլն դրամ՝ Եվրոպայի և աշխարհի առաջնություններին պատշաճ և մարզիկների լավագույն մարզավիճակում մասնակցելու համար:

Մասնավորապես, գումար է հատկացվելու Հայաստանի բասկետբոլի, բռնցքամարտի, ըմբշամարտի, ծանրամարտի, հրաձգության, ձյուդոյի, մարմնամարզության, սուսերամարտի, վոլեյբոլի, թենիսի ֆեդերացիաներին, «Լողի հայկական դաշնություն» ՀԿ-ին: Լրացուցիչ ֆինանսավորմամբ ֆեդերացիաները հանրապետությունում կկազմակերպեն միջազգային մրցաշարեր և առաջնություններ, Եվրոպայի և աշխարհի առաջնություններին լավագույնս նախապատրաստվելու համար կկազմակերպեն ուսումնամարզական հավաքներ, այդ թվում՝ համատեղ ուսումնամարզական հավաքներ այլ երկրների հավաքականների հետ: Բացի այդ, ֆեդերացիաները կմասնակցեն միջազգային մրցաշարերի, կավելացվեն Եվրոպայի և աշխարհի առաջնությունների մասնակիցների թիվը:

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանում միջազգային մարզական միջոցառումների անցկացումը՝ հավելելով, որ Հայաստանը աշխարհի մարզական քարտեզի վրա պետք է տեղ ունենա: Իսկ դա, ըստ վարչապետի, պահանջում է ամենօրյա աշխատանք:

  • Կիսվել: