երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
ԿԳՄՍ նախարարն, իմ խորին համոզմամբ, սպառնալիք է Հայաստանի անվտանգությանը. Ցոլակ Ակոպով

ԿԳՄՍ նախարարն, իմ խորին համոզմամբ, սպառնալիք է Հայաստանի անվտանգությանը. Ցոլակ Ակոպով

Այսօր իմ աշխատանքային վերջին օրն է. 49 օր առաջ ստացա ազատման հրամանը: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում նշեց Երեւանի Բրյուսովի անվան պետական համալսարանի պրոռեկտոր Ցոլակ Ակոպովը՝ կոչ անելով իր այս ասուլիսը դիտարկել որպես հանցագործության մասին հաղորդում:

«Մենք ունենք ԿԳՄՍ նախարարություն, որի գլուխ կանգնած անձնավորությունն, իմ խորին համոզմամբ, սպառնալիք է Հայաստանի անվտանգությանը: Այն, ինչ կտարվում է կրթության համակարգում, կապված բուհական դասագրքերի պատմության, Հայոց պատմության դասագրքի հետ, երբ որոշել են, որ հայ ժողովրդի ծագումն սկսվել է Ուրարտուից, այլ ոչ Քրիստոսից առաջ 3-րդ հազարամյակից, խոսում է այն մասին, որ այո, միտումնավոր կերպով ամեն ինչ արվում է մեր հոգեւոր անվտանգությունը խաթարելու, մեր ազգային արժեքները ոտնահարելու, սեփական պատմությունը մոռացնելու համար:  Ես ցավում եմ, որ այս մասով չլսեցի ԵՊՀ-ի, ԳԱԱ-ի կարծիքը»,-ասաց Ակոպովը:

Անդրադառնալով «Ակադեմիական քաղաք» կառուցելու խնդրին, նա նշեց. «Այս ծրագրից երեւում է, որ Բրյուսովի համալսարան կամ Հայաստանում լեզվաբանական ուղղության համալսարան կառավարության ծրագրի համաձայն 2027-ից այլեւս չի լինելու: Ես հույս ունեմ, որ 2027 թվական չենք հասնի այս իշխանությունների ղեկավարությամբ եւ այդ որոշումը կյանքի չի կոչվի»:

  • Կիսվել: