ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
ԿԳՄՍ նախարարի հրաժարականի հարցն օրակարգում չկա

ԿԳՄՍ նախարարի հրաժարականի հարցն օրակարգում չկա

«Նորմալ պրոցես է տեղի ունենում Հայաստանում, ցանկացած գործընթացի հետ կապված մի խումբը կարող է գոհ լինել, մյուս խումբը՝ դժգոհ։ Այն քաղաքականությունը, որը վարում է նախարարությունը, արդյունավետ է եւ օգնելու է միմիայն մեր կրթությանը եւ մշակույթին»,-այս մասին այսօր լրագրողներևի հետ զրույցում ասաց ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը՝ նշելով, որ օրակարգում իր հրաժարականի հարցը չկա:

Հիշեցնենք, որ համացանցում ստորագրահավաք է սկսվել՝ Հարությունյանի հրաժարականի պահանջով, ինչպես նաև այսօր միևնույն պահանջով հայտարարություն է տարածել ՀՅԴ ՀԵՄ-ը:

  • Կիսվել: