կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

Կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

Ջերմաստիճանի բարձրացմամբ պայմանավորված` Շիրակում, Արագածոտնում, Կոտայքում, Արարատում, Արմավիրում, Վայոց Ձորում, Սյունիքում և Երևանում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: ԱԻՆ-ն ազգաբնակչությանը հորդորում է պահպանել հրդեհավտնագության կանոնները:

Հանրապետության տարածքում օգոստոսի 17-ին երեկոյան ժամերին, 20-21-ի գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ։

Քամին հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 15-20 մ/վ արագությամբ։ Օգոստոսի 18-19-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Օդի ջերմաստիճանը 18-19-ին կբարձրանա 2-4 աստիճանով:

 

11

Երևան քաղաքում օգոստոսի 17-ի ցերեկը, 18-19-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Օգոստոսի 20-22-ին՝ գիշերը և երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում 18-20 մ/վ արագությամբ:

 

22

  • Կիսվել: