կիրակի, մայիս 18
18 / 5 / 2025
Կայացել է անտառային հրդեհների կանխարգելմանն ուղղված շտաբային վարժանք

Կայացել է անտառային հրդեհների կանխարգելմանն ուղղված շտաբային վարժանք

Մայիսի 29-30-ը «Տարերային և տեխնածին աղետների կանխարգելում, պատրաստվածություն և արձագանքում Արևելյան գործընկերության երկրներում» (PPRD East 3) ծրագրի շրջանակներում տեղի ունեցավ շտաբային ուսումնավարժություն՝ ուղղված երկրորդային ազդեցությամբ արտակարգ իրավիճակների ժամանակ տեղեկատվության կառավարմանը, որոշումների կայացման և համակարգման պատրաստականությանը, արձագանքման մեխանիզմների և կարողությունների ստուգմանը, համագործակցության ամրապնդման միջոցով անտառային հրդեհներին արձագանքման կարողությունների զարգացմանը։

Շտաբային ուսումնավարժությանը մասնակցում էին ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի և բնակչության պաշտպանության և աղետների ռիսկերի նվազեցման վարչության ծառայողները։

Կազմակերպչական, գնահատման և խորհրդատվական աշխատանքներում ներգրավված էին Եվրոպայի Բնակչության պաշտպանության և մարդասիրական օգնության գործողությունների գլխավոր տնօրինության (DG-ECHO) ծրագրի արդյունավետ իրականացման պատասխանատուներ, PPRD East 3 թիմը և մի շարք փորձագետներ:

  • Կիսվել: