ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Կարծում ենք՝ կգա մի օր, երբ ճամփորդելու համար պարտադիր կլինի պատվաստման հավաստագրի առկայությունը. նախարար (տեսանյութ)

Կարծում ենք՝ կգա մի օր, երբ ճամփորդելու համար պարտադիր կլինի պատվաստման հավաստագրի առկայությունը. նախարար (տեսանյութ)

Astrazeneca պատվաստանյութով պատվաստվել են մոտ 200 քաղաքացիներ, և պատվաստանյութից չի գրանցվել կողմնակի ազդեցության որևէ դեպք: Այս մասին այսօր Հանրային հեռուստաընկերության եթերում ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

Նա նշեց. ՛՛Մոտ 600-700 հազար բնակչի համար պետք է իրականացնենք պատվաստումային ծրագիր և պետք է այլ պատվաստանյութեր ևս ներմուծենք՛՛:

Նախարարը հայտնեց, որ  պատվաստման համար քաղաքացիները ստանալու են հավաստագիր, որը կգործի նաև մյուս երկրներում:

՛՛Քաղաքացին կստանա հավաստագիր, և, ինչպես, օրինակ, հիմա պարտադիր է համավարակի բացասական թեստը ճամփորդելու համար, կարծում ենք՝ կգա մի օր, երբ պարտադիր կլինի պատվաստման հավաստագրի առկայությունը՛՛,-ասաց Ավանեսյանը:

Մանրամասները՝ տեսանյութում.

 

  • Կիսվել: