երեքշաբթի, մայիս 13
13 / 5 / 2025
Կարգալույծ է հռչակվել Տ. Գրիգորիս վարդապետ Շոխիկյանը

Կարգալույծ է հռչակվել Տ. Գրիգորիս վարդապետ Շոխիկյանը

Սույն թվականի հունիսի 4-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ, իր դիմումի համաձայն, կարգալույծ է հռչակվել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան Հոգեշնորհ Տ. Գրիգորիս վարդապետ Շոխիկյանը։

Կարգալույծ եկեղեցականն այսուհետ կդասվի աշխարհականների շարքին՝ Արման Շոխիկյան ավազանի անունով:

  • Կիսվել: