Կառավարությունը ծառայության ժամանակ վիրավորված Մարտիրոս Քոչարյանի բուժումը կկազմակերպի Անգլիայում
Կառավարությունը զինվորական ծառայության պարտականությունները կատարելիս վնասվածք ստացած Մարտիրոս Քոչարյանի հետազոտությունը և բուժումը Անգլիայում իրականացնելու նպատակով ՀՀ պաշտպանության նախարարությանը հատկացրեց 23 մլն 907.6 հազար դրամ: Այդ մասին որոշումնն ընդունվեց գործադիրի նիստում:
Այդ գումարը ներառում է բժշկական հաստատության կողմից տրամադրված հետազոտման և բուժման համար անհրաժեշտ ծախսերի, կեցության և ճանապարհածախսի հաշվարկը։