հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Կառավարությունը նախատեսում է 2024 թ․ ճանապարհային ցանցի բարելավման համար հատկացնել 119 միլիարդ 530 միլիոն դրամ

Կառավարությունը նախատեսում է 2024 թ․ ճանապարհային ցանցի բարելավման համար հատկացնել 119 միլիարդ 530 միլիոն դրամ

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից տեղեկացնում են, որ ՀՀ կառավարությունը նախատեսում է 2024 թվականին ճանապարհային ցանցի բարելավման համար հատկացնել 119 միլիարդ 530 միլիոն դրամ կամ պետական բյուջեի ծախսերի ավելի քան 3.7%-ը։

«Ճանապարհային ցանցի բարելավման ծախսերի 53.6%-ը կուղղվի պետական նշանակության ավտոճանապարհների հիմնանորոգմանը և միջին նորոգմանը՝ ապահովելով 447.7 կմ ավտոճանապարհի բարելավում։
 
Ծախսերի 34.2% կամ շուրջ 41 միլիարդ դրամ կուղղվի Հյուսիս-հարավ միջանցքի զարգացման ծրագրին։
 
Ավտոճանապարհների պահպանման և անվտանգ երթևեկության ծառայությունների մատուցմանը կհատկացվի 11 միլիարդ դրամ՝ ապահովելով 4075 կմ ամառային պահպանման ենթակա և 5218 կմ ձմեռային պահպանման ենթակա ավտոճանապարհների պահպանումը և շահագործումը»,-նշված է հաղորդագրության մեջ։

  • Կիսվել: