ուրբաթ, մայիս 24
24 / 5 / 2024
Կառավարությունը կխրախուսի ծնելիությունը

Կառավարությունը կխրախուսի ծնելիությունը

Կառավարությունը ձեռնամուխ է լինելու մշակելու ՀՀ ժողովրդագրական իրավիճակի բարելավման նոր ռազմավարություն և 2021-2026 թվականների գործողությունների ծրագիր, որը նախադրյալներ կստեղծի առաջիկա տարիներին ծնելիության կայուն աճ ապահովելու, իսկ երկարաժամկետ հեռանկարում՝ հանրապետության բնակչության թվի էական աճ գրանցելու։

Այս մասին նշված է ՀՀ կառավարության 2021-2026 թվականների գործունեության ծրագրում

Ժողովրդագրական իրավիճակի բարելավման համատեքստում մշակվելու է օրենքի նախագիծ՝ հստակ ամրագրելով ծնունդների խրախուսումներն ու բազմազավակ ընտանիքներին տրամադրվող սոցիալական երաշխիքները, այդ թվում՝ ընտանիքներին 3-րդ և հաջորդ երեխաների համար մինչև 6 տարեկանը ամսական 50,000 դրամ ֆինանսական աջակցություն տրամադրելու ձևով:

Ծրագրի համաձայն՝ կընդլայնվի մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստի շահառուների շրջանակը՝ ի հաշիվ չաշխատող մայրերի՝ անկախ նրանց հաշվառման (բնակության) վայրի:

Ծրագրում նաև նշված է, որ բարելավվելու է երեխա ունեցող ծնողների աշխատանքը և երեխայի խնամքը համատեղելուն աջակցող միջոցառումները, իրականացվելու են գյուղաբնակ երիտասարդ և երեխա ունեցող ընտանիքներին աջակցելու, այդ թվում՝ եկամտաստեղծ գործունեությանը միտված պետական աջակցության թիրախային ծրագրեր, թիրախային ծրագրեր են մշակվելու նաև հայրենադարձ ընտանիքների համար:

 

  • Կիսվել: