կիրակի, հունիս 16
16 / 6 / 2024
Մոսկվայի հայերը ավտոերթով գալիս են Երևան՝ աջակցելու Սրբազան շարժմանը. Ներսիսյան

Մոսկվայի հայերը ավտոերթով գալիս են Երևան՝ աջակցելու Սրբազան շարժմանը. Ներսիսյան

Մոսկվայի հայերը ավտոերթով գալիս են Երևան՝ աջակցելու Սրբազան շարժմանը: Այդ մասին հայտարարել է Հայ Դատի Մոսկվայի գրասենյակի պատասխանատու Ներսես Ներսիսյանը:
 
«Այսօր կրկին հույս է առաջացել` հիմք դնելով Հայաստանի փրկությանն ու վերականգնմանը, համախմբվելու Սրբազանի շուրջ` սրբազան պայքարը հասցնելու իր տրամաբանական ավարտին:
 
Կոչ եմ անում Ռուսաստանում բնակվող մեր բոլոր հայրենակիցներին` մասնակցել այս պայքարին: Մենք նախաձեռնում ենք նաեւ Մոսկվա-Երեւան ավտոերթ, որպեսզի մեր միասնականությունն ու աջակցությունը հայտնենք այս սրբազան պայքարին»,-նշված է հաղորդագրության մեջ։ 

  • Կիսվել: