երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Քննարկման է դրվել միջազգային փառատոներում և մրցույթներում մրցանակի արժանացած մշակույթի գործիչներին դրամական խրախուսում տրամադրելու կարգը. Անդրեաասյան

Քննարկման է դրվել միջազգային փառատոներում և մրցույթներում մրցանակի արժանացած մշակույթի գործիչներին դրամական խրախուսում տրամադրելու կարգը. Անդրեաասյան

Տևական ժամանակ մշակույթի ոլորտի ներկայացուցիչները բարձրացնում էին այն հարցը, որ ինչպես սպորտի ոլորտում է պետությունը խրախուսում բարձր նվաճումներ ունեցող մարզիկներին, այնպես էլ նմանատիպ ուշադրության և խրախուսանքի կարիք կա մշակույթի ոլորտում հեղինակավոր հարթակներում հաջողություն գրանցող ստեղծագործողների նկատմամբ։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:

՛՛Այսօր հանրային քննարկման ենք դրել միջազգային հեղինակավոր փառատոններում և մրցույթներում մրցանակների արժանացած մշակույթի գործիչներին ամենամսյա դրամական խրախուսում տրամադրելու կարգը։

Երկար աշխատանք ենք տարել ըստ ոլորտների այդ փառատոններն ու մրցույթները առանձնացնելու համար՝ խորհրդակցելով ոլորտի մասնագետների և կառույցների հետ։ Առաջարկում եմ ծանոթանալ նախագծին և առաջարկներ ներկայացնել։Նախագիծը կտեղադրեմ մեկնաբանության մեջ՛՛,-նշել է նա։

  • Կիսվել: