կիրակի, հունիս 16
16 / 6 / 2024
Լեո Նիկոլյանը բռնության է ենթարկվել «Զվարթնոց» օդանավակայանի աշխատակիցների կողմից. քաղաքագետ (տեսանյութ)

Լեո Նիկոլյանը բռնության է ենթարկվել «Զվարթնոց» օդանավակայանի աշխատակիցների կողմից. քաղաքագետ (տեսանյութ)

Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանը, ում Փաշինյանի ռեժիմի ներկայացուցիչներն ապօրինաբար արգելել էին մուտք գործել Հայաստան, բռնության է ենթարկվել «Զվարթնոց» օդանավակայանի աշխատակիցների կողմից: Այս մասին իր տելեգրամյան ալիքում հայտնել է քաղաքագետ Անդրանիկ Հովհաննիսյանը:

Նա նշել է, որ տեսանյութը նկարահանած քաղաքացիները պնդում են, թե օդանավակայանի աշխատակիցները սադրել են Լեո Նիկոլյանին՝ փորձելով նրան երկրից արտաքսելու առիթ ստեղծել, վիրավորել են Նիկոլյանին,  սակայն նա չի ենթարկվել սադրանքներին եւ ամեն կերպ փորձել է խուսափել կոնֆլիկտից։ Այնուհետ «Զվարթնոց» օդանավակայանի աշխատակիցներից մեկը սկսել է ուժով հրել նրան:

Քաղաքագետը հիշեցրել է, որ ֆրանսիահայ լրագրող Լեո Նիկոլյանին ապրիլի 22-ին Զվարթնոց օդանավակայանում թույլ չեն տվել մուտք գործել ՀՀ՝ պատճառաբանելով, թե իր մուտքը ՀՀ արգելված է։ Պարզաբանումներ, սակայն, առ այս պահը չեն ներկայացվել, թե ում որոշմամբ և ինչ հիմքով է նա ներառվել անցանկալի անձանց ցուցակում։ 

Նշենք, որ Լեո Նիկոլյանը 2024 թ․-ի մարտ ամսից Տավուշի շուրջ ստեղծված իրադարձությունների ընթացքում գրեթե 1 ամիս ապրել է Ոսկեպարում, տեսանյութեր է պատրաստել միջազգային մամուլի համար։

  • Կիսվել: