երկուշաբթի, մայիս 12
12 / 5 / 2025
Կառավարությանը կլիազորվի հաստատել եկեղեցական այն կառույցների ցանկը, որոնց տված մկրտության մասին փաստաթուղթը հավաստում է ազգությամբ հայ լինելը

Կառավարությանը կլիազորվի հաստատել եկեղեցական այն կառույցների ցանկը, որոնց տված մկրտության մասին փաստաթուղթը հավաստում է ազգությամբ հայ լինելը

ԱԺ պետական-իրավական հարցերի հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց ««ՀՀ քաղաքացիության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծին:  

ՀՀ Կառավարության 23.11.2007 թ. թիվ 1390-Ն որոշմամբ սահմանված են ՀՀ քաղաքացիություն ստանալու, ինչպես նաև ՀՀ քաղաքացիությունը դադարեցնելու համար անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելու կարգը, դիմումների քննարկման կարգը և եկեղեցական այն կառույցների ցանկը, որոնց կողմից տրված մկրտության մասին փաստաթուղթը համարվում է ազգությամբ հայ լինելը հաստատող փաստաթուղթ: Սակայն, դեռևս, օրենքով ՀՀ Կառավարությանը տրված չէ այդ լիազորությունը:

«Նախագծի նպատակն է՝ Կառավարությանը լիազորություն վերապահել՝ հաստատելու ՀՀ քաղաքացիություն ստանալու, ինչպես նաև ՀՀ քաղաքացիությունը դադարեցնելու համար դիմումները քննարկելու կարգը, ժամկետները և եկեղեցական այն կառույցների ցանկը, որոնց կողմից տրված մկրտության մասին փաստաթուղթը համարվում է ազգությամբ հայ լինելը հավաստող փաստաթուղթ»,- ասաց ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Արա Ֆիդանյանը:

  • Կիսվել: