երկուշաբթի, մայիս 26
26 / 5 / 2025
«Կանխարգելիչ սրտաբանական կենտրոնի» մոտակայքում վթարի հետևանքով կա մեկ զոհ

«Կանխարգելիչ սրտաբանական կենտրոնի» մոտակայքում վթարի հետևանքով կա մեկ զոհ

Փետրվարի 2-ին, ժամը 19:00-ին 911 ահազանգման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Պ. Սևակի փողոցում՝ «Կանխարգելիչ սրտաբանական կենտրոնի» մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան բախվել է մոտակայքում գտնվող կրպակին, նկատվում է ծուխ. կա զոհ:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Պ. Սևակի և Դրոյի փողոցների խաչմերուկում «ՎԱԶ-21014» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Սլավիկ Հ., ծնված 1954 թ.) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել մոտակա կրպակին:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը վարորդի դին տեղի ուժերով դուրս է բերվել ավտոմեքենայից:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան:

  • Կիսվել: