շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Ջրովանքի ճանապարհին Nissan XTrail-ը, 150 մետր գլորվելով, հայտնվել է ձորում. վարորդի դին ձորից դուրս են բերել փրկարարները

Ջրովանքի ճանապարհին Nissan XTrail-ը, 150 մետր գլորվելով, հայտնվել է ձորում. վարորդի դին ձորից դուրս են բերել փրկարարները

Այսօր՝ ապրիլի 3-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում։ Ժամը 13։20-ի սահմաններում Երևան-Երասխ-Մեղրի ավտոճանապարհի՝ Եղեգնաձորից դեպի Ջրովանք տանող ճանապարհահատվածում դեռևս անհայտ հանգամանքներում Nissan XTrail մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 150 մետր գլորվելով՝ հայտնվել ձորում։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը տեղում մահացել է։ Նրա դին ավտոմեքենայից դուրս հայտնաբերել են Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Վայոց Ձորի մարզային փրկարարական վարչության Եղեգնաձորի հրշեջ փրկարարները, ովքեր պատգարակով և ճոպաններով դուրս են բերել ձորից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։

Օպերատիվորեն ժամանել են Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գեղամ Մարգարյանի, դասակի հրամանատար Կարեն Օհանյանի գլխավորությամբ։ Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Միհրան Միրզոյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Վայոց Ձորի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի ինքնությունը։ 

  • Կիսվել: