շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Հայ պատգամավորները ԱՄՆ ՄԶԳ կառավարչի փոխտեղակալի հետ հանդիպմանը բարձր են գնահատել գործակալության ներդրումը Հայաստանում ժողովրդավարության ամրապնդման գործում

Հայ պատգամավորները ԱՄՆ ՄԶԳ կառավարչի փոխտեղակալի հետ հանդիպմանը բարձր են գնահատել գործակալության ներդրումը Հայաստանում ժողովրդավարության ամրապնդման գործում

ՀՀ ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամները մայիսի 3-ին Վաշինգտոնում հանդիպել են ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության կառավարչի փոխտեղակալ Ալեքսանդր Սոկոլովսկու հետ: Այդ մասին հայտնում են ՀՀ ԱԺ-ից։

Հայ պատգամավորները բարձր են գնահատել ԱՄՆ ՄԶԳ ներդրումը Հայաստանում ինստիտուցիոնալ
բարեփոխումների և ժողովրդավարության ամրապնդման գործում:

Երկուստեք արձանագրվել է, որ Հայաստանի ժողովրդավարության զարգացման և տնտեսական
դիմակայունության ամրապնդումը լինելու է համատեղ աշխատանքների առանցքում:

  • Կիսվել: