ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Ջավախքում արոտավայրեր են աճուրդի հանվել

Ջավախքում արոտավայրեր են աճուրդի հանվել

«Պետական արոտավայրերի հասանելիություն» ծրագրի շրջանակներում, Հողային ռեսուրսների կայուն կառավարման և մոնիտորինգի ազգային գործակալությունը, Սամցխե-Ջավախքի շրջանում աճուրդի է հանել գյուղատնտեսական նշանակության 5 հողատարածք՝ ընդհանուրը 1091,16 հա: Վարձակալության ենթակա հողատարածքների ցանկում կա Նինոծմինդայի մունիցիպալիտետի վարձակալման ենթակա հողամասեր, Ախալքալաքում վարձակալվող հողատարածքներ չեն ավելացվել, գրում է jnews.ge-ն:

Հողային ռեսուրսների կայուն կառավարման և մոնիտորինգի ազգային գործակալությունը Սամցխե-Ջավախքում աճուրդի է հանել հետևյալ հողատարածքները.

Բորժոմիի մունիցիպալիտետում աճուրդի է հանվել 2 հողամաս, Նինոծմինդայում՝ 2, Ասպինձայում՝ 1 հողամաս։ Արոտավայրերի վարձակալության երկրորդ փուլի հայտերի ընդունումը սկսվել է հունիսի 22-ից, և կտեւի մինչեւ օգոստոսի 5-ը։

1. Բորժոմի՝ «Նախփերցկի»- 184,97 հա.

2. Բորժոմի ՝ գյուղ Գվերդիսուբանի- 46.21 հա.

3 Նինոծմինդա՝ գյուղ Փոքր Խանչալի- 679.29 հա.

4. Նինոծմինդա՝ Թրիալեթի-Երկրորդ մասիվ- 121,34 հա.

5. Ասպինձա՝ «Ռակիսի» պետական պահուստ – 57.35 հա:

Այս տարի, առաջին փուլում, Ախալքալաքում աճուրդի է հանվել միայն մեկ հողամաս՝ Բուզավեթ գյուղում 107,67 հա տարածքով։

«Պետական արոտավայրերի հասանելիություն» պետական ծրագիրը հաստատվել է Վրաստանի կառավարության կողմից 2021 թվականի հոկտեմբերի 6-ին։ Ծրագիրը թույլ է տալիս խոշոր և մանր եղջերավոր անասուն ունեցող ֆերմերներին աճուրդով գնել արոտավայրեր, վարձակալության պայմանագրով տնօրինել դրանք երեք տարի ժամկետով։

 

  • Կիսվել: