կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Իսպահանի հայերը Սուրբ ծնունդը Վանք տաճարում են նշել (լուսանկարներ)

Իսպահանի հայերը Սուրբ ծնունդը Վանք տաճարում են նշել (լուսանկարներ)

Իսպահանի հայ համայնքը նախօրեին Սուրբ ծնունդը նշել է Ջուղայի հայկական թաղամասում եւ Քրիստոս Ամենափրկիչ տաճարում, որը հայտնի է նաեւ որպես Վանք։ Այս մասին հայտնում է իրանական ԻՌՆԱ գործակալությունը։

Իսպահանը քաղաք է Իրանում՝ Զայանդե գետի ափին, որը գտնվում է Թեհրանից 340 կմ հարավ։ Իսպահանում մոտ 6000 հայ է ապրում, համայնքում 12 գործող եկեղեցի կա։

Դեկտեմբերի 25-ին իրանցի քրիստոնյաների մասնակցությամբ սուրբծննդյան տոնակատարություն է տեղի ունեցել նաեւ Թեհրանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում։

  • Կիսվել: