շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Իսակովի պողոտայում «Mazda 6»-ը գլխիվայր շրջվել է

Իսակովի պողոտայում «Mazda 6»-ը գլխիվայր շրջվել է

Այսօր՝ մայիսի 5-ին, արտակարգ ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 00:10-ի սահմաններում 27-ամյա Էդգար Սարգսյանը իր վարած «Mazda 6» մակնիշի ավտոմեքենայով Իսակովի պողոտայում՝ ռուսական եկեղեցու մոտակայքում, դեռևս անհայտ հանգամանքներում, գլխիվայր շրջվել է։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան։

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Երևանի թիվ 1 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։ Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, անջատել շարժիչն ու տեղում իրականացրել հերթապահություն։

Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում։

  • Կիսվել: