շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Հայաստանում առաջին անգամ հաստատվել են ձեռքերի հիգիենային ներկայացվող պահանջները

Հայաստանում առաջին անգամ հաստատվել են ձեռքերի հիգիենային ներկայացվող պահանջները

ՀՀ առողջապահության նախարարությունից հայտնում են, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպության այս տարվա կարգախոսն է՝ «Մաքուր ձեռքերը կյանքեր են փրկում»։

«Գրիպը, կորոնավիրուսային (COVID-19) և այլ վարակիչ հիվանդությունները կանխելու միջոցառումների շարքում առաջին տեղում հենց ձեռքերի հիգիենայի կանոնների պահպանումն է:

Այս պարզ գործողությունն ամենաարդյունավետ միջոցն է ոչ միայն շատ վարակիչ հիվանդություններից պաշտպանվելու, այլև դրանց հարուցիչների աճի և տարածման ռիսկը նվազեցնելու համար։
Բուժաշխատողների ձեռքերը գործնականում համարվում են ներհիվանդանոցային վարակների փոխանցման հիմնական գործոնը: Ուստի, ձեռքերի ժամանակին և ճիշտ հիգիենիկ մշակումը բուժանձնակազմի և պացիենտների անվտանգության գրավականն է:
Հաշվի առնելով ձեռքերի հիգիենայի կարևորությունը ներհիվանդանոցային վարակների կանխարգելման գործում` Հայաստանում առաջին անգամ հաստատվել են ձեռքերի հիգիենային ներկայացվող պահանջները, որոնք պարտադիր են բոլոր բժշկական կազմակերպությունների համար»,-ասվում է Ան հաղորդագրության մեջ։

  • Կիսվել: