կիրակի, մայիս 25
25 / 5 / 2025
Իսլամական հեղափոխության արգասիքը հոգևոր արժեքների տարածումն է. իրանահայ պատգամավոր

Իսլամական հեղափոխության արգասիքը հոգևոր արժեքների տարածումն է. իրանահայ պատգամավոր

Իրանի իսլամական խորհրդարանում Թեհրանի և հյուսիսային Իրանահանության պատգամավոր Արա Շահվերդյանը, «Ֆարս» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում, ասել է.«Իսլամական հեղափոխության արգասիքներից մեկը եղել է հոգևոր արժեքների տարածումը մեր հասարակության՝ ներառյալ մուսուլմանների, քրիստոնյաների ու հրեաների շրջանում», գրում է parstoday.com-ը:

Նա հավելել է.«Մենք հեղափոխությունից առաջ էլ կատարում էինք մեր կրոնական արարողությունները, սակայն հեղափոխությունից հետո, երկրում կրոնական իշխանության գլուխ գալուց և հասարակության մեջ հոգևոր մթնոլորտ ստեղծվելուց հետո, բնականաբար ավելի դյուրին դարձավ կրոնական ծեսերի կատարումը և պայմաններ ստեղծվեցին առողջ ու հոգևոր կյանքի համար»:

Թեհրանի և հյուսիսային Իրանահայության պատգամավորը նշել է.«Մեր հասարակությունը կրոնական հասարակություն է, և բնականաբար, կրոնական իշխանությունը ավելի ցանկալի է նման հասարակության համար»:

 

  • Կիսվել: