կիրակի, մայիս 18
18 / 5 / 2025
Իսակովի պողոտայում բախվել են մի քանի մեքենաներ, այդ թվում՝ ՊԵԿ վարչության պետ Արմեն Սաֆարյանին սպասարկող Toyota-ն

Իսակովի պողոտայում բախվել են մի քանի մեքենաներ, այդ թվում՝ ՊԵԿ վարչության պետ Արմեն Սաֆարյանին սպասարկող Toyota-ն

Երեւանում, այսօր՝ մայիսի 12-ին, ավտովթար է տեղի ունեցել. ժամը 10։00-ից 10։30-ն ընկած ժամանակահատվածում Իսակովի պողոտայում բախվել են մի քանի ավտոմեքենաներ:

Shamshyan.com-ի հաղորդմամբ, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան, սակայն վթարված Toyota մակնիշի 009 BB 01 համարանիշի ավտոմեքենան սպասարկում է ՀՀ Պետական եկամուտների հարկ վճարողների ընթացիկ հսկողության հարկային տեսչություն-վարչության պետ Արմեն Սաֆարյանին։

Փաստի առթիվ պարեկային ծառայությունում նյութեր են նախապատրաստվում։

  • Կիսվել: