կիրակի, մայիս 18
18 / 5 / 2025
Հնդկաստանն ու Պակիստանը անժամկետ հրադադարի ռեժիմ են հաստատել

Հնդկաստանն ու Պակիստանը անժամկետ հրադադարի ռեժիմ են հաստատել

Հնդկաստանի ցամաքային ուժերը հայտնել են, որ Պակիստանի հետ հրադադարի ռեժիմը գործում է առանց ժամկետային սահմանափակման։ Այս մասին գրում է Hindustan Times-ը՝ վկայակոչելով ռազմական աղբյուրներին։
 
«Քանի դեռ կողմերը զերծ են մնում թշնամական գործողություններից, հրադադարի պայմանավորվածությունն ուժի մեջ կմնա անժամկետ», – նշված է հայտարարության մեջ։
Հիշեցնենք, որ հրադադարի հաստատումը հաջորդել է մայիսի 10-ի և 12-ի բանակցություններին՝ Հնդկաստանի ռազմական օպերացիաների գլխավոր տնօրեն Ռաջիվ Գհայի և իր պակիստանցի գործընկեր Կաշիֆ Աբդուլլայի միջև։ Սկզբնական փուլում կողմերը համաձայնել էին դադարեցնել բոլոր մարտական գործողությունները ցամաքում, օդում և ծովում։

  • Կիսվել: