կիրակի, մայիս 18
18 / 5 / 2025
Գազան հայտնել է վերջին 24 ժամում ավելի քան 150 զոհի մասին

Գազան հայտնել է վերջին 24 ժամում ավելի քան 150 զոհի մասին

Վերջին 24 ժամվա ընթացքում Գազայի հատվածում իսրայելական հարվածների հետևանքով ավելի քան 150 մարդ Է զոհվել, մոտ 460-ը՝ վիրավորվել: 

Այս մասին հայտնել Է Գազայի առողջապահական գերատեսչությունը:

Աղբյուրի տվյալներով՝ անցած օրվա ընթացքում Գազայի հիվանդանոցներ են տեղափոխվել 459 վիրավոր և 153 զոհվածների մարմին։

Բացի այդ, գերատեսչությունում նշել են, որ իսրայելական հարձակումների հետևանքով անհայտ թվով զոհերի աճյուններ էլ մնում են փլատակների տակ, փողոցներում և ճանապարհներին, իսկ շտապօգնության բրիգադներն ու փրկարարները հասանելիություն չունեն այդ հատվածներին:

Հաղորդագրության համաձայն՝ հակամարտության սրվելուց ի վեր Գազայում զոհվածների ընդհանուր թիվը հասել է 53 հազար 272-ի, իսկ վիրավորներինը՝ 120 հազար 673-ի։ 

Ընթացիկ տարվա հունվարին հաստատված հրադադարին հաջորդած ռազմական գործողությունների վերսկսումից  հետո՝ մարտի 18-ից ի վեր Գազայում զոհված պաղեստինցիների  թիվը հասել է 3 հազար 131-ի, վիրավորվել է 8632 մարդ: 

 

  • Կիսվել: