երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Իրենց հետ երեւի 4-5 հանդիպում է եղել, ուղղակի խնդիրը իրավական չէր, քաղաքական էր. Քյարամյանը՝ զոհվածների ծնողների մասին

Իրենց հետ երեւի 4-5 հանդիպում է եղել, ուղղակի խնդիրը իրավական չէր, քաղաքական էր. Քյարամյանը՝ զոհվածների ծնողների մասին

44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողներին բազմաթիվ անգամ ընդունել ենք: Այս մասին այսօր՝ մայիսի 9-ին «Հաղթանակ» զբոսայգում լրագրողների հետ զրույցում նշեց Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչու չի ընդունել 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողներին, որոնք արդեն քանի անգամ ակցիա են իրականացնում ՔԿ-ի դիմաց:

«Իրավական մակարդակում երեւի 4-5 հանդիպում է եղել, բոլոր հարցերին պատասխանել ենք; Ուղղակի խնդիրը իրավական չէր»,-ասաց նա:

Հարցին՝ իսկ ի՞նչ էր, որ իրավական չէր, Քյարմյանն արձգանքեց. «Իրենք իրենց բերանով ասել են՝ ինչ էր, քաղաքական էր»:

Նշենք, որ 44-օրյ պատերազմում զոհված զինծառայողների ծնողները պահանջում են քրեական հետապնդում սկսել այն ոստիկնների նկատմամբ, որոնք սեպտեմբերի 21-ին «Եռաբլուր» պանթեոնում բռնություն էչին կիրառել իրենց նկլատմամբ: Նրանք մի քանի անգամ փորձել էին հնդիպել ՔԿ նախագահի հետ, սակայն հանդիպումը չէր կայացել: Վերջիննես հայտարարել են, որ այլեւս անիմաստ է իրավական հարթությունում որեւէ բան ակնկալել եւ իրենք քաղաքական պայքար են սկսում:

  • Կիսվել: