կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Իրանից ՀՀ է բերվել ազնվացեղ եղջերուների երրորդ խմբաքանակը

Իրանից ՀՀ է բերվել ազնվացեղ եղջերուների երրորդ խմբաքանակը

Օրերս Իրանի Իսլամական Հանրապետությունից Հայաստան է բերվել ազնվացեղ եղջերուների երրորդ խմբաքանակը: Կենդանիները կապրեն «Դիլիջան» ազգային պարկի «Կովկասյան ազնվացեղ եղջերուի բազմացման կենտրոնում»: Այս մասին տեղեկանում ենք ՇՄ նախարարությունից: 
 
«Հայաստանում Կովկասյան ազնվացեղ եղջերուի վերաբնակեցման ծրագիրը» նախաձեռնել են ՀՀ Շրջակա միջավայրի նախարարությունը և Բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) հայաստանյան մասնաճյուղը 2013 թվականին։ Ծրագրի իրականացմանն իր գործուն մասնակցությունն է ունեցել նաև Կովկասի բնության հիմնադրամը (CNF)։
 
Այսօր Կովկասյան ազնվացեղ եղջերուն ընդգրկված է ՀՀ կարմիր գրքում և Բնության պահպանության միջազգային միության (IUCN) չափորոշիչներով գնահատվում է որպես «Կրիտիկական վիճակում գտնվող»:

  • Կիսվել: