շաբաթ, մայիս 11
11 / 5 / 2024
Իրանցի պաշտոնյան ՀՀ-ում կքննարկի երկու երկրների սահմանին համատեղ առևտրային և տեխնոլոգիական քաղաքներ ստեղծելու հնարավորությունը

Իրանցի պաշտոնյան ՀՀ-ում կքննարկի երկու երկրների սահմանին համատեղ առևտրային և տեխնոլոգիական քաղաքներ ստեղծելու հնարավորությունը

Իրանի Արեւելյան Ադրբեջան նահանգի նահանգապետ Աբեդին Խորամին Ադրբեջանի Հանրապետություն կատարած այցից հետո մեկնել է Հայաստան, տեղեկացնում է IRNA-ն:

Նշվում է, որ մեկնելուց առաջ Խորամին ներկայացրել է իր այցի նպատակները և ասել, որ հիմնական նպատակներից մեկը մաքսային և տրանսպորտային հարցերի քննարկումն է, ինչպես նաև երկու երկրների սահմանին համատեղ առևտրային և տեխնոլոգիական քաղաքներ ստեղծելու հնարավորությունը։

Ինչպես հայտնել է Խորամին՝ եռօրյա այցի ընթացքում իր պատվիրակությունը կհանդիպի Հայաստանի էկոնոմիկայի, բնապահպանության, տարածքային կառավարման և զարգացման նախարարների ու մասնավոր հատվածի կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։

Իրանցի պաշտոնյան Հայաստանում կքննարկի երկու երկրների սահմանին համատեղ առևտրային և տեխնոլոգիական քաղաքներ ստեղծելու հնարավորությունը

 

 

  • Կիսվել: