Իրակլի Ղարիբաշվիլին հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Ղարիբաշվիլին ծաղկեպասակ է դրել, նաև ծաղիկներ խոնարհել անմար կրակի մոտ՝ հարգանքի տուրք մատուցելով Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: