կիրակի, հունիս 15
15 / 6 / 2025
Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի «Նորք» մասնաճյուղը առաջիկա 2 տարին փակ կլինի

Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի «Նորք» մասնաճյուղը առաջիկա 2 տարին փակ կլինի

Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնը տեղեկացնում է, որ կենտրոնի «Նորք» մասնաճյուղում (նախկին՝ «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոց) մեկնարկել են վերակառուցման և հիմնանորոգման աշխատանքներ: Այս հանգամանքով պայմանավորված՝ մասնաճյուղն առաջիկա 2 տարիներին կգործի նոր հասցեում՝ Մալաթիա-Սեբաստիա համայնք, Բ4 թաղամաս, Բաբաջանյան 21:

Այս մասին նշված է կենտրոնի ֆեսբուքյան էջում։ 

«Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնը նոր հասցեում շուրջօրյա ռեժիմով շարունակելու է մատուցել իր ծառայություններն ամբողջապես ու ողջ ծավալով՝ ապահովելով մեր քաղաքացիների լիարժեք բուժսպասարկումն ու բուժօգնությունը»,– ասված է գրառման մեջ:

  • Կիսվել: