Հայ պատանի ըմբիշները մեդալներ են նվաճել Եվրոպայի առաջնությունում
Սկոպյեում ընթացող Եվրոպայի մինչև 17 տարեկանների ազատ ոճային ըմբշամարտի առաջնությունում Արտակ Աղաբեկյանը (48 կգ) նվաճել է արծաթե, Արմեն Պապիկյանը (55 կգ)՝ բրոնզե մեդալ։
Տեղեկությունը հայտնում են Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայից։
Մինչև եզրափակիչ հասնելը Աղաբեկյանը հաղթել էր ռուս, մոլդովացի և վրացի ըմբիշներին:
Նշենք, որ ավելի վաղ Հյուսիսային Մակեդոնիայի մայրաքաղաքում ավարտվել է հունահռոմեական ոճի ըմբշամարտի մինչև 17 տարեկանների Եվրոպայի առաջնությունը: Թիմային հաշվարկում Հայաստանի հավաքականը 135 միավորով գրավել է առաջին տեղը:
