Իրանը երկու անգամ փորձել է սպանել Թրամփին․ Նեթանյահու
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ Իրանը երկու անգամ փորձել է սպանել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին:
Նա նաև հայտարարել է, որ Իսրայելը հարձակվում է Իրանի վրա Թրամփի և ամերիկյան ժողովրդի բացահայտ աջակցությամբ: Իսրայելը տեղեկություն է ունեցել տարածաշրջանում իր արբանյակներին միջուկային զենք փոխանցելու Իրանի մտադրության մասին, պնդել է Նեթանյահուն:
Նշենք՝ ըստ վերջին տվյալների՝ Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է, որ հարված է հասցրել թևավոր հրթիռների և արձակման կայանքների իրանական ստորգետնյա պահեստին:
Իսրայելը հարվածներ է հասցնում Թեհրանի, Սպահանի և Բանդեր Աբբասի շրջանում։
Իրանական ՀՕՊ-ը փորձում է հետ մղել հարձակումները։