Իրանի միջուկային ծրագրի խնդիրը պետք է լուծվի բանակցությունների սեղանի շուրջ. Էմանուել Մակրոն
Իրանի միջուկային ծրագրի խնդիրը պետք է լուծվի բանակցությունների սեղանի շուրջ, հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը՝ Մասուդ Փեզեշքիանի հետ հեռախոսազրույցից հետո։
Մակրոնը X–ի իր միկրոբլոգում հայտնել է, որ Փեզեշքիանին կոչ է արել հնարավորինս շուտ վերադառնալ բանակցություններին՝ համաձայնության գալու համար, որը իրավիճակի լիցքաթափման միակ միջոցն է։